Բարի օր Հասարակություն 

Այսօր գործ սարքելու համար «անհրաժեշտ» մինիմալն էլ չի արվում՝ անցանկալի մարդուն ուղղակի կալանավորում են. Անի Հովհաննիսյան

analitik.am

 

Անի Հովհաննիսյանն իր էջում գրում է.

 

«Այսօր Կենտրոնի դատարանի դիմաց հիշում էի այն օրերը, երբ այդ նույն դատարանի շենքում ընթանում էին իմ դեմ շինծու, պատվիրված քրեական գործով նիստերը: Այդ օրերին ես ինքս ինձ խոստացա, որ միշտ լինելու եմ բոլոր այն մարդկանց կողքին, ում ապօրինի կձերբակալեն և ազատությունից կզրկեն: Ես այսօր Արսեն Բաբայանի կողքին եմ, որովհետև տեսնում եմ, որ ակնհայտ քաղաքական պատվերի շրջանակներում է իրականացվում Արսեն Բաբայանի հետապնդումը:

 

Այս երևույթը նորություն չէ Հայաստանում, այդպիսի արատավոր և անընդունելի պրակտիկա եղել է նախկին բոլոր իշխանությունների օրոք: Սակայն, մի տարբերություն՝ եթե Սերժ Սարգսյանի օրոք որևէ մեկին կալանավորելու քաղաքական որոշում էր ընդունվում, ապա կոնկրետ մարդիկ լծվում էին քրեական գործը սարքելուն, մոնտաժով կեղծ ապացույցներ ստանալուն և այլն, ապա այսօր գործ սարքելու համար «անհրաժեշտ» այդ մինիմալն էլ չի արվում՝ անցանկալի մարդուն ուղղակի կալանավորում են: Փաստացի, ոչինչ չի փոխվել՝ ոնց կար անօրինական կալանքների պրակտիկան, նույն կերպ էլ մնացել է, նույնիսկ ավելի վատացել է»:

 

Նույն շարքից