Հասարակություն Տեսանյութեր 

Հրապարակվել է օրենքով գող Տարոյի Իսպանիային արտահանձնելու տեսանյութը

analitik.am

 

Հրապարակվել է օրենքով գող Տարիել Օնիանիի (Տարո) Ռուսաստանից Իսպանիա արտահանձնման տեսանյութը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է ՌԴ ՆԳՆ-ն, փոխանցում է Լենտան։

 

Կադրերում երևում է, թե ինչպես է ձեռնաշղթաներով օրենքով գողն իրավապահ մարմինների վերահսկողության տակ դուրս գալիս ավտոմեքենայից։ Այնուհետև, իսպանական ոստիկանության ծառայողների ներկայությամբ ստուգվում են վերջինիս անձնական իրերը, և Շերեմետևո օդանավակայանում նրան նստեցնում են ինքնաթիռ։

 

Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինի Վոլկը հայտարարել է, որ Օնիանիին արտահանձնել է Իսպանիային: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված եղել Ինտերպոլի գծով: Նա կասկածվում է Իսպանիայում հանցավոր խմբավորման հետ կապ ունենալու մեջ: Նշյալ խումբը զբաղվել է արվեստի գործեր գողանալով և շորթմամբ:

Նույն շարքից