Հայաստան 

ՀՀԿ ԳՄ հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին: Այս մասին  տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: «Կուսակցության գործադիր մարմնի նիստը տեղի կունենա այսօր, ժամը 20:00-ին»,- նշեց նա:


Թադևոսյանը դժվարացավ հստակ պատասխանել հարցին, թե կուսակցության գործադիր մարմնի նիստում ինչ հարցեր են քննարկվելու՝ ընդգծելով, որ օրակարգը որոշվում է տեղում կուսակցության ղեկավարի և գործադիր մարմնի անդամների առաջարկների հիման վրա:



Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Կուսակցության նախագահի կամ գործադիր մարմնի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ կարող է հրավիրել արտահերթ նիստ: Նիստն օրինական է, եթե ներկա է գործադիր մարմնի անդամների առնվազն 2/3-ը:

Նույն շարքից