Միջազգային Քաղաքականություն 

Պուտինին շնորհակալություն են հայտնել քրդերի անվտանգության համար

analitik.am

 

Սիրիայի Դեմոկրատական ուժերի գլխավոր հրամանատար Մազլում Աբդին շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին քուրդ ժողովրդի անվտանգության համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը։

 

Աբդին ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ երախտապարտ է Ռուսաստանին թուրքական ռազմական օպերացիան դադարեցնելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար։

 

Նա նշել է, որ սիրիական բանակն օգնություն և աջակցություն է ցուցաբերում Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումներին։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև հանդիպում է տեղի ունեցել, որի ժամանակ Պուտինը և Էրդողանը քննարկել են Սիրիայում թուրքական «Խաղաղության ակունք» օպերացիան։ Զրույցի արդյունքում որոշվել է համատեղ ուժերով վերահսկել սիրիական սահմանները և ստորագրել փոխըմբռնման հուշագիր։

Նույն շարքից