Հասարակություն 

Սարսափելի մանրամասներ են հայտնի դարձել Անգլիայում բեռնատարում 39 դի հայտնաբերելու գործում

analitik.am

 

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը սարսափելի մանրամասներ է բացահայտել Անգլիայում բեռնատարներից մեկում 39 մարդու մահվան դեպքի առթիվ։ Ուղևորները ցրտահարվել են մահացու սառնարանում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Անգլիայի ոստիկանությանը։

 

Նշվում է, որ ապօրինի ներգաղթյալներով բեռնատարը երկիր է ժամանել ոչ թե Բուլղարիայից, ինչպես ենթադրվել է նախկինում, այլ՝ բելգիական Զեբրյուգե նավահանգստից։ 38 մեծահասակը և մեկ դեռահասը գտնվել են սառնարանում և, ենթադրաբար, մահացել են ցրտահարությունից։

 

Ավելի վաղ հայտնել ենք, որ Անգլիական Գրեյս քաղաքում 39 դիակով բեռնատար է հայտնաբերվել: Վարորդը 25-ամյա իռլանդացի է, ով ձերբակալվել է սպանության կասկածանքով:

 

Նույն շարքից