Հայաստան 

Հայաստանը պետք է հավասարակշռված պատասխան տա Ադրբեջանին. Լարիսա Ալավերդյան

analitik.am

Հայաստանը պետք է հավասարակշռված պատասխան տա Ադրբեջանին։ «ԼՂՀ Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումների իրականացրած գործողությունն ապացուցեց, որ մեր բանակումընդգրկված են ունակ մարդիկ, ովքեր չունեն կողմնակի անձանց խորհուրդներիկարիքը»,- լրագրողների հետ նոյեմբերի 26-ին կայացած հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը և հավելեց, որ խոցված ուղղաթիռի անդամների մարմինների տարհանման գործողությունն ինքը չի համարում լիարժեք պատասխան Ադրբեջանի սադրիչ գործողություններին, և հետագայում Հայաստանը պետք է հավասարակշռված պատասխան տա Բաքվի սադրանքներին։

 

Հարցին, թե արդյոք Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին դրական ազդեցություն կթողնի շփման գծում իրավիճակի վրա, Լարիսա Ալադերդյանը պատասխանեց.«Ադրբեջանը չի շարժվում հեռահար նպատակներով, և ես չեմ կարծում, որ մերանդամակցությունը ԵՏՄ-ին կփոխի իրադրությունը։ Իլհամ Ալիևը փորձում էսադրիչ քաղաքականության միջոցով խուճապային իրավիճակ ստեղծել հայհասարակությունում և իրեն դրել է այնպիսի իրավիճակի մեջ, որ այլևս չի կարող կոչերանել խաղաղության մասին, և Ադրբեջանում շարունակում է վարել հակահայկական-մարդատյաց քաղաքականությունը»,- ասաց նա` հավելելով, որ գոյություն ունի «Ադրբեջան. ռասիզմ առանց սահմանների» հավաքանի նյութ, որը բնութագրում է երկրում տիրող իրական մթնոլորտը։

 

ՀԿ-ի ղեկավարը ընդգծեց նաև, որ Իլհամ Ալիևի հայրը՝ Հեյդար Ալիևը, շատ ավելի ճկուն քաղաքականություն էր վարում Ադրբեջանում և կարողանում էր պահպանել կապը հասարակության տարբեր շերտերի հետ։

Նույն շարքից