Տեսանյութեր Հասարակություն 

Կրկեսում ներկայացման ժամանակ արջը հարձակվել է վարժեցնողի վրա /տեսանյութ/

 

Կարելիայի կրկեսներից մեկում, ներկայացման ժամանակ արջը հարձակվել է վարժեցնողի վրա։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է համացանցում, փոխանցում է Life-ը։

 

«Մինչև հիմա ծնկներս դողում են։ Շոկի մեջ եմ, կարծում էի, որ ներկայացմանն այդ չափերի արջերի համար կպատրաստեն հանդիսատեսի անվտանգությունն ապահովող հատուկ արգելապատնեշ»,-ասել է ականատեսներից մեկը։

 

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ներկայացման ժամանակ, հնարքներից մեկը կատարելիս արջը հարձակվում վարժեցնողի վրա և սկսում կծել տղամարդուն։

Նույն շարքից