Տեսանյութեր Հասարակություն 

Նարեկ Մալյանը բացատրեց, թե ինչու են պահանջում հնարավորինս երկար ապօրինի ազատազրկել Արսեն Բաբայանին

 

Քիչ անց դատարանը հրապարակելու է Արսեն Բաբայանի վերաբերյալ որոշումը: Դատարանի մոտ կրկին ակցիաներ են ընթանում՝ ի պաշտպանություն վերջինիս: Այստեղ են նաև «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ներկայացուցիչները, ովքեր արդեն 3-րդ օրն է իրենց աջակցությունն են հայտնում Բաբայանին:

 

Այսօր «ՎԵՏՕ»-ն պահանջում է դատարանից ապօրինի ազատազրկել Արսեն Բաբայանին:

 

Լրագրողների հետ զրույցում «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտարարեց, որ Բաբայանը մինչև հիմա ապօրինի է ազատազրկված. «Պաստառները լուրջ են: Բանն այն է, որ Բաբայանի ապօրինի ազատզրկմամբ ես հասա իմ առջև դրված խնդիրներից մի քանիսին: Այս օրերի ընթացքում շատ հարցեր պարզ ու թափանցիկ դարձան: Որքան նա ապօրինի ազատազրման մեջ լինի, այդքան շուտ մենք այս իրավիճակից դուրս կգանք, էլ մարդկանց բացատրելու անհրաժեշտություն չի լինի»:

 

Մալյանը կարծիք հայտնեց, որ Արսենը պինդ տղամարդ է ու հանուն մեծ նպատակի կարող է ապօրինի ազատազրկման մեջ լինի. «Եթե ես իմանայի, որ իմ ապօրինի ազատազրկմամբ ինչ-որ գլոբալ հարց կլուծեի, կանեի դա: Մենք հիմա պահանջում են հնարավորինս երկար ժամանակով ապօրինի ազատազրկել մարդկանց, որպեսզի մենք մարդկանց բացատրենք ամեն ինչ: Այս պահից սկսած ես Արսեն Բաբայանի լուսանկարը միշտ իմ գրպանում պահելու եմ: Եթե նրան ապօրինի ազատազրկեն, ես փողոցում մարդկանց ուղղակի ցույց կտամ նրա լուսանկարը»:

 

Մալյանը հույս ունի, որ դատարանը կլսի իրենց հորդորը, քանի որ իշխանությունները լսում են ժողովրդին, իսկ իրենք դուրս են եկել ժողովրդի ծոցից։

 

Նույն շարքից