Տեսանյութեր Հասարակություն 

Մարդիկ գլուխները կախել են Արսեն Բաբայանի ձերբակալությունից հետո, ամաչում են. Նարեկ Մալյան

 

Քիչ անց դատարանը հրապարակելու է Արսեն Բաբայանի վերաբերյալ որոշումը: Դատարանի մոտ կրկին ակցիաներ են ընթանում՝ ի պաշտպանություն վերջինիս: Այստեղ են նաև «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ներկայացուցիչները, ովքեր արդեն 3-րդ օրն է իրենց աջակցությունն են հայտնում Բաբայանին:

 

Այսօր՝ «ՎԵՏՕ»-ականները պահանջում են ապօրինի ազատազրկել Արսեն Բաբայանին:

 

Լրագրողների հետ զրույցում շարժման ղեկավար Նարեկ Մալյանը կարծիք հայտնեց, որ հաջորդ ձերբակալվողը միգուցե լինի ինքը. «Ես պատրաստ եմ: Կոչ եմ անում նաև ինձ ապօրինի ազատազրկել: Ինչո՞ւ միայն Արսեն Բաբայանին»:

 

Հարցին, թե ինչու էին երեկ պահանջում ազատ արձակել Բաբայանին, իսկ այսօր՝ ապօրինի ազատազրկել, Մալյանը պատասխանեց, որ երեկ հանդիպել է մի քանի ծանոթ պաշտոնյաների. «Ես տեսա, որ այդ մարդիկ, ովքեր մինչև երեկ ինրչ-որ արդարացումներ կարողանում էին գտնել իշխանությունների կրկեսային համարների մասով, արդեն գլուխները կախել են: Արսեն Բաբայանին ճանաչում են բոլորը, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը: Այն, որ Բաբայանը մեղավոր չէ, համոզված է նաև Փաշինյանը, սակայն պետք է որ նրան ազատազրկեն, դրա համար են անում: Այդ մարդկանց գլուխները կախ հայացքից հասկացա, որ ինձ քաղաքական առումով շատ ավելի ձեռնտու է, որ Բաբայանն ապօրինի ազատազրկվի: Այսպես մարդկանց բացատրելու բան չի լինում, Արսեն Բաբայանի նկարն ամեն ինչ ասում է»:

 

Նույն շարքից