Տեսանյութեր Հասարակություն 

Շնորհակալ ենք Արսեն Բաբայանին ապօրինի ազատազրկելու համար. գնդակը հիմա մեր դաշտում է. Նարեկ Մալյան

 

Մենք շնորհակալություն ենք հայտնում դատարանին, որ կալանավորեցին Արսեն Բաբայանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

 

Այսօր շարժման ներկայացուցիչները հավաքվել են դատարանի մոտ՝ պահանջելով ապօրինի ազատազարկել Բաբայանին:

 

Մալյանի խոսքերով, «ՎԵՏՕ»-ն անընդհատ իրազեկելու է հանրությանը զարգացումների մասին և խնդիրը կպահի որպես առաջնային քննարկման առարկա. «Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իշխանություններին, Արսեն Բաբայանին ապօրինի ազատազրկելու համար: Սա միանգամից մի քանի քայլով մեզ մոտեցրեց ընդհանուր հանգուցալուծմանը»:

 

Մալյանը հայտնեց, որ նախաձեռնող խմբով կքննարկեն, թե ինչ են անելու՝ հավելելով, որ «ՎԵՏՕ»-ն հարցը միշտ պահելու է հանրության ուշադրության կենտրոնում, կլինեն ակցիաներ և այլն. «Իշխանությունը լսեց մեր ձայնն ու ապօրինի ազատազրկում եղավ, հիմա գնդակը մեր դաշտում է: Մենք հիմա պետք է հանրությանը տեղյակ պահենք տեղի ունեցածի մասին»:

 

Նույն շարքից