«Քառյակ մեդիա»-ի գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կարևորելով ազատ մամուլի դերը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում ու խիստ դատապարտելով այն ճնշումները, որոնց թիրախը դարձան Անժելա Թովմասյանն ու իր լրատվամիջոցը՝ Անժելա Թովմասյանին առաջարկ ենք արել եթերից զրկված իր «Հայելու առաջ» հաղորդումը տեղափոխել Արմնյուզ հեռուստաընկերություն»: