Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Սոլոմենսկի շրջանի բնակիչների հետ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, որի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ֆեյսբուքում։
Կադրերում երևում է, թե ինչպես է քաղաքապետը պատասխանում լրագրողների հարցերին, այնուհետև, երբ լրագրողներից մեկը նրան հարցնում է Պլատոնովսկի նրբանցքում անօրինական շինության մասին, փորձում է հեռախոսը վերցնել լրագրողի ձեռքից։