Քաղաքական Միջազգային 

Ես կատակել եմ. Դոնալդ Թրամփը

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կոլորադոյում պաշտպանական պատ կառուցելու մասին, սակայն ավելի ուշ ասել է, որ դա ընդամենը կատակ է: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:

 

«Մենք պատ ենք կառուցում Նյու Մեքսիկոյի սահման և մենք պատ ենք կառուցում Կոլորադոյում: Մենք գեղեցիկ պատ ենք կառուցում: Այն մեծ է լինելու, իրոք արդյունավետ է աշխատելու, հնարավոր չի լինելու դրա վրայով անցնել, կամ այն շրջանցել»,-հայտարարել է Թրամփը Փիթսբուրգում:

 

Շատերի համար Թրամփի հայտարարությունը տարօրինակ է եղել, քանի որ Կոլորադոն սահման չունի Մեքսիկայի հետ:

 

Մի քանի ժամ անց Թրամփը թվիթերյան գրառում է արել՝ հայտարարելով, որ Կոլորադոյում պատի մասին ուղղակի կատակել է:

 

Նույն շարքից