Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ կինը Inteco Management ընկերության նախագահ Ելենա Բատուրինան է, ում կարողությունը հասնում է 1,2 միլիարդի:
Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Wildberries-ի գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը՝ 1 միլիարդ դոլար կարողությունով: Իսկ եռյակը եզրափակում է միլիարդատեր Յուրի Կովալչուկի կինը՝ Տատյանան: Նրա կարողությունը հասնում է 600 միլիոն դոլարի:
Լավագույն եռյակին հաջորդում է գործարար Ելենա Ռիբոլովլևան՝ գրեթե 600 միլիոն դոլարով, իսկ 5-րդ հորիզոնականում Օլգա Բելյավցևան է՝ 550 միլիոն դոլար կարողությունով:
Նշենք, որ Բատուրինան Ռուսաստանի ամենահարուստ կինն է 2014 թվականից հետո: