Հասարակություն 

Գերեզմանոցում բռնկված հրդեհը խլել է երեք մարդու կյանք

 

Վլադիվոստոկի գերեզմանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է այրվել։ Այս մասին հաղորդվում է Պրիմորիայի տարածաշրջանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

 

Հրդեհի մասին հաղորդագրությունը ստացվել է երեկ՝ հոկտեմբերի 23-ին։

 

Հայտնվել է, որ երկհարկանի շենքի առաջին հարկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատի տասը ստորաբաժանում 40 րոպե անց մարել են կրակը։

 

Հաղորդվում է, որ հրդեհը տարածվել է 5 քմ մակերեսով։ Դեպքի վայրում հրշեջները հայտնաբերել են երեք մարդու այրված դի։ Հրդեհի պատճառների մասին ոչինչ չի ասվում։

 

Նույն շարքից