ՆԱՏՕ-ն չի դիտարկում Ռուսաստանի կողմից հրթիռային զենքի արգելքի մասին առաջարկը։ Այս մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է Ինտերֆաքսը։
Նրա խոսքերով, Մոսկվան կոչ է անում արգելել Եվրոպայում միջուկային մարտագլխիկներով հրթիռների տեղակայումը, բայց այդ «առաջարկը վստահություն չի ներշնչում» և «իրական չի թվում»։
Գլխավոր քարտուղարը բացատրել է, որ դա պայմանավորված է նրանով, թե Ռուսաստանն, իբր, արդեն տեղակայել է համակարգը՝ խախտելով միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը։
Սթոլթենբերգը ասել է նաև, որ Չինաստանը համաձայն չէ երկխոսության մաս կազմել զենքի վերահսկման հարցի շուրջ։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ թեման անհրաժեշտ է քննարկել Պեկինի հետ, քանի որ նրանց ռազմական ներուժն աճում է: