2018 թվականի հունիսի 18-ի, Գյումրու ավագանու նիստում որոշում է կայացվել Սերժ Սարգսյանին, Լևոն Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին զրկել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից: Այս մասին Analitik.am-ին տեղեկացրեցին Գյումրու քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Նաև տեղեկացրեցին, որ Սերժ Սարգսյանին, Լևոն Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին Գյումրու պատվավոր քաղաքացիությունից զրկելու նախագիծն առաջարկվել է «Գալա» խմբակցության կողմից, և կան համապատասխան որոշումներ և արձանագրություններ:
Հարցին՝ արդյո՞ք պատվավոր քաղաքացու կոչումը տրվում է ցմահ, թե՝ ժամանակավոր, կոնկրետ պատասխան չհնչեց, միայն մատնացույց արեցին որոշումները, որտեղ նշվում է, թե ինչ հիմքով և որ դրույթներով են ՀՀ երեք քաղաքացիները զրկվել Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումից:
Նշենք, որ ի տարբերություն Գյումրու, Էջմիածնի քաղաքապետարանի կայքում առաջին տեղում տեղադրված է Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ որպես Էջմիածնի պատվավոր քաղաքացի:
Գոհար Ստեփանյան