Մոսկվան դարձել է Ռուսաստանի միակ քաղաքը, որն ընդգրկվել է աշխարհի ամենասեքսուալ քաղաքների ցանկում։ Համապատասխան վարկանիշը կազմել է «Big 7 Travel»-ը։
Ռուսաստանի մայրաքաղաքը զբաղեցրել է ցուցակի 21-րդ տեղը․ «Ռուսական ակցենտը շատ սեքսուալ է։ Բացի այդ, այս երկիրը տուն է հանդիսանում աշխարհի մի քանի ամենասեքսուալ սուպերմոդելների համար։ Զարմանալի չէ, որ Մոսկվան աշխարհի 20 ամենասեքսուալ քաղաքներից մեկն է»,-մեկնաբանել են հրատարակության խմբագիրները։
Առաջին եռյակում են հայտնվել Մայամին (ԱՄՆ), Փարիզը (Ֆրանսիա) և Դենվերը (ԱՄՆ), իսկ առաջին տասնյակում` Կոպենհագենը (Դանիա), Քեյփթաունը (Հարավային Աֆրիկա), Ցյուրիխը (Շվեյցարիա), Դուբլինը (Իռլանդիա), Լիվերպուլը (Միացյալ Թագավորություն) և Լոս Անջելեսը (ԱՄՆ)։