Հովհաննես Քոչարյանը դիմում է գրել, խնդրել է ազատել իրեն աշխատանքից, ինչը և արվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը խոսելով ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկության մասին։
Կարապետյանը նշեց, որ Քոչարյանը հիմքերը չի ներկայացրել, ինքն էլ չի հետաքրքրվել:
Հարցին՝ միգուցե հեռանալու պատճառը Քոչարյանի այն հայտարարությունն է, որ ոստիկանապետի պաշտոնը չպետք է լինի գլխավոր քաղաքացիական անձ, խոսնակն ասաց, որ չի ճշտել, սակայն այդ հայտարարությունից հետո դիմում եղել է:
Կարապետյանը հավելեց, որ վարչապետը նրա հետ չի խոսել: