Քաղաքական 

Վարչապետի խոսնակը՝ Արա Բաբլոյանի հայտարարության մասին

 

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, թե իրեն կարող են միայն մի բանում մեղադրել, որ նպաստել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն:

 

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, խոսելով Բաբլոյանի հայտարարության մասին, ասաց՝ եթե նա համարում է, որ խախտում է թույլ տվել, թող պատասխանատվություն կրի. «Եթե նա ընդունում է, որ որևէ հարցում խախտում է թույլ տվել, լավ կլինի համապատասխան պատասխանատվություն կրի, եթե այդպես է համարում»:

 

Հարցին՝ իսկ օգնել է նա արդյո՞ք Փաշինյանին գալ իշխանության, Կարապետյանն ասաց, որ նրան պետք է հարցնել. «Ես չեմ ուզում մեկնաբանել երրորդ մարդկանց հայտարարությունները»:

 

Նույն շարքից