Քաղաքական 

Միլիարդատեր Սամվել Կարապետյանը՝ Հայաստանի նոր իշխանությունների հետ հարաբերությունների մասին

 

Հայաստանի նոր իշխանությունների հետ հարաբերությունները նորմալ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց գործարար Սամվել Կարապետյանը:

Հարցին՝ ներդրումներ պատրաստվում է արդյո՞ք անել, գործարարը պատասխանել է «Անում ենք»:

Կարապետյանը նաև ասել է, որ տնտեսական հեղափոխությունը Հայաստանում սկզբնական փուլում է:

Հարցին՝ աշխատելու է արդյո՞ք Հայաստանի նոր իշխանությունների հետ, Կարապետյանը պատասխանեց «Արդեն աշխատում ենք»:

Նշենք, որ այսօր Սամվել Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը մասնակցեցին ԲԷՑ–ի «Հաղթանակ» ենթակայանի բացմանը:

Գործարարն ասաց, որ այլ նախագծեր էլ կան, որոնց մասին հերթով կհայտնվի:

 

Նույն շարքից