Հայաստան 

Թամարա Պողոսյանը ԲՀԿ-ի դե՞մ է աշխատում

Այսօր Երևանում տեղի ունեցավ հերթական ավագանու նիստը, որի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  ղեկավար Թամարա Պողոսյանը հանդես եկավ  ելույթով, որում, մեջբերելով 2015 թվականի բյուջեի նախագծի ցուցանիշները, նշեց,  որ բյուջեի կանխատեսվող 4% աճի պարագայում էական գումարներ է նախատեսվում ուղղել աշխատավարձերի բարձրացմանը, ինչը, ըստ տիկին Թամարայի  նպատակահարմար չէ:


Թամարա Պողոսյանի գլխավորությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը  դեմ քվեարկեց մի նախագծի, որի շնորհիվ 7000 աշխատակիցների՝ համայնքային ծառայողների, մանկապարտեզների և գրադարանների աշխատակիցների, աշխատավարձեր են բարձրացվում:


Այստեղ հարց է առաջանում՝ ո՞ւմ շահերն է պաշտպանում Թամարա Պողոսյանը՝ մի՞թե ԲՀԿ-ի, որն իր թեթև ձեռքով վստահաբար կարելի է ասել՝ այսօր կորցրեց  7000 ձայն, որին էլ, եթե գումարենք այդ մարդկանց ընտանիքների անդամներին, ապա բավականին լուրջ թիվ կստացվի:


Այնպիսի տպավորություն է, որ տիկին Պողոսյանն ուղղակի ցանկանում էր, որ խոսվի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մասին,  քանզի վերջին անգամ դժվարությամբ կարող ենք մտաբերել, թե երբ է խոսվել ԲՀԿ ավագանու անդամների գործունեության մասին:


Առնվազն անտրամաբանական է հավատալ, որ ԲՀԿ-ն կարող էր կողմ լինել Թամարա Պողոսյանի նման անհեթեթ դիրքորոշմանը և համաձայնություն տալ քվեարկել մի նախագծի դեմ, որը բացառապես ի շահ այն մարդկանց է, ովքեր գրեթե կոպեկներով փորձում են իրենց ընտանիքները պահել:


ԲՀԿ-ն կամ Թամարա Պողոսյանը որևէ կերպ չեն կարող  հիմնավորել իրենց այս կիքսը, այլ կերպ չի կարելի  սա անվանել:


Ամենայն հավանականությամբ Թամարա Պողոսյանին պետք է այլ հարթակ տրամադրվի իր սեփական ամբիցիաները բավարարելու համար կամ էլ ԲՀԿ-ն պետք է համակերպվի, որ այս քայլից հետո հասարակության մի զգալի հատված ԲՀԿ-ին ընկալելու է՝ որպես ՛՛հացին վայիս լինող՛՛ կուսակցություն:

 


Ա. Մինասյան

 

Նույն շարքից