Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը մասնակցեցին ԲԷՑ–ի «Հաղթանակ» ենթակայանի բացմանը: ՄԻջոցառմանը ներկա էր նաև գործարար Սամվել Կարապետյանը:
Ինչպես հայտնում է «Հրապարակ»-ը, մինչ բոլորը սպասում էին Փաշինյանին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, գործարարներ Սամվել Կարապետյանն ու Սամվել Ալեքսանյանը կարճ մտերմիկ զրույց է ունեցել: Նախ՝ Ալեքսանյանը հարցրել է, թե ինչո՞ւ հեռացրին Կադաստրի պետին, ապա ասել, որ Մասիվում ինչ-որ շինարարություն էր ուզում սկսել: Կարապետյանն էլ զարմացել է, որ Սամվել Ալեքսանյանն էլ խնդիրներ ունի: