Քաղաքական Միջազգային 

Ձեզ անհամեստ եք պահում. Պուտինը կատակել է Մավրիկիայի նախագահի հետ

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է Doing Busines-ի վարկանիշային աղյուսակում Ռուսաստանի առաջընթացի մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ելույթ ունենալով «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովում՝ Պուտինը  դիմել է Մավրիկիայի նախագահի պաշտոնակատարին ու ծիծաղելով ասել. «Դուք Ձեզ անհամեստ եք պահում»:

Պուտինն ապա պարզաբանել է, որ Մավրիկիան վերոնշյալ աղյուսակում 28-րդ տեղից հայտնվել է 13-րդում, այն դեպքում, երբ Ռուսաստանը 31-ից բարձրացրել է 28-րդ հորիզոնական. «Մենք զբաղեցրել ենք ձեր տեղը»,-հավելել է ՌԴ նախագահը:

 

Նույն շարքից