ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել «МГИМО. На всех языках мира» փաստագրական ֆիլմի համար՝ խոսելով նաև ուսանողական տարիներին ուսումնասիրած օտար լեզուների մասին: Նախարարը մասնավորապես ասել է, որ ցանկություն է ունեցել սովորել արաբերեն ու ֆրանսերեն, սակայն իրեն բաժին է հասել անգլերենն ու սինգալերենը:
Հայկական արմատներ ունեցող Լավրովը նշել է, որ հետաքրքիր է եղել ուսումնասիրել սինգալերենը, քանի որ այն իր համար նոր լեզու է եղել. «Այն անսովոր կալիգրաֆիա ունի, որն ինչ-որ չափով նման է հայերեն տառերին»:
Ավելի վաղ Լավրովը խոստովանել էր, որ դիվանագետ դառնալու հարցում ինքը լսել է մոր խորհուրդը: