Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Քոնոր Մաքգրեգորին հարցրել են արդյո՞ք ցանկանում է այցելել Դաղստան, որտեղ նրան բազմիցս հրավիրել է UFC չեմպիոնի հայրը՝ Աբդուլմանափ Նուրմագոմեդովը:
Իռլանդացին պատասխանել է, որ չի գնա Դաղստան, նույնիսկ եթե պետք լինի զուգարան գնալ. «Եվ դա ճիշտ է»։
Ավելի վաղ Մաքգրեգորը հայտարարել է, որ մտադիր է անշարժ գույք ձեռքբերել Մոսկվայում: Նա նաև հայտնել է հաջորդ մենամարտի ամսաթիվը, ինչպես նաև ասել, որ մտադիր է մենամարտ անցկացնել Ռուսաստանի մայրաքաղաքում։