Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կինը չոր ամիս անց առաջին անգամ երևացել է հանրության առջև։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Այս շաբաթ Լի Սոլ Չժուն ամուսնու ուղեկցությամբ ուղևորվել է Կիմգանսան լեռ: Այնտեղ Կիմ չեն Ընը հետևել է հարավկորեական կողմի հետ համատեղ կառուցվող հանգստավայրերի շինարարությանը և կարգադրել է քանդել Սեուլի կողմից տեղադրված օբյեկտները, քանի որ դրանք նման են «շինհրապարակում ժամանակավոր շինությունների»:
Դրանից առաջ Լի Սոլ Չժուն երևացել է հանրության առջև հունիսի 20-ին և 21-ին, երբ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այցելել էր Փհենյան: