Հասարակություն 

Tesla-ի վարորդը այրվել է՝ չկարողանալով բացել ավտոմեքենայի դռները

Հարավային Կարոլինա նահանգում Tesla մակնիշի ավտոմեքենայի վարորդն այրվել է այն բանից հետո, երբ փրկարարները չեն կարողացել բացել մեքենայի դռները, հայտնում է Washington Post-ը:

Օմար Ավանը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել ծառին։ Ինչպես հայտնել է մեղադրող կողմը, բախման հետևանքով բռնկվել է մարտկոցը և մեքենայի սրահը լցվել է ծխով։ Հավաքված մարդիկ չեն կարողացել օգնել՝ մեքենայի բռնակների բացակայության պատճառով։

Ենթադրվում է, որ Ավանը մահացել է ստացած այրվածքներից և շնչահեղձությունից։

Tesla-ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել դատական գործը:

 

Նույն շարքից