Հայաստան 

ՕԵԿ–ը չի միանա Փաշինյանի՝ իմփիչմենտի նախաձեռնությանը

ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ Նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու նախաձեռնության վերաբերյալ թերևս միայն ՕԵԿ-ը հստակ դիրքորոշում ունի՝ չի միանա, եռյակը՝ «Ժառանգությունը», «Հայ ազգային կոնգրեսը» և «Բարգավաճ Հայաստանը» հարցը դեռևս չեն քննարկել, իսկ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» սպասում է փաստաթղթին։

 

«Եթե նույնիսկ նախաձեռնությունը մտնի ԱԺ օրակարգ, ՕԵԿ-ը դրան դեմ է քվեարկելու։ Մեր տեսակետը հստակ է, մենք բազմաթիվ անգամ արդեն հայտարարել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու մասին և ասել, որ 6 տարի եղել ենք կոալիցիոն գործընկերներ և 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանել ենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը, հետևաբար՝ բարոյական տեսանկյունից ճիշտ չէ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը»,-ասել է «Օրինաց երկիր» խմբակցության  մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը:

Նույն շարքից