Հասարակություն 

Սողոմոն Թեհլերյանի եզակի փաստաթղթերը կպահվեն Էջմիածնում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանը համալրվել է հայ ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանի ընտանեկան արխիվից եզակի փաստաթղթերով, որոնք հայ եկեղեցու սպասավորին է հանձնել Սողոմոն Թեհլերյանի 90-ամյա որդին՝ Զավեն Թեհլերյանը:

«Զավենն ԱՄՆ-ի իր տան մոտ ունի հրաշալի այգի, որի կենտրոնում ծիրանի ծառ կա, որը նա անվանում է իր փոքրիկ Հայաստանը: Նա այդ ծառի տակ գրում է, կարդում…», - Շողակաթ հեռուստաալիքի եթերում պատմել է քահանա տեր Հովել Օհանյանը:

Փաստաթղթերի մեջ կան Սողոմոն Թեհլերյանի ընտանեկան արխիվից եզակի լուսանկարներ, նրա ծնողների անձնագրերը, ինչպես նաև տոհմաբանական ծառը, որը ավարտվում է Հայոց մեծ եղեռնի տարեթվով՝ 1915թ.:

Նույն շարքից