Հասարակություն Պատահարներ 

Ռոստովում փոխհրաձգության հետևանքով Հայաստանի բնակիչ է զոհվել

Ռոստովի շրջանում ռուսական ոստիկանությունը փնտրում է Օռլովսկի շրջանի Չեռնոզուբով ագարակում զանգվածային փոխհրաձգության 4 մասնակցի և 6 մեքենա, որոնցով կարող էին թաքնվել Դակիշվիլիների ընտանիքի անդամները:

1rnd.ru-ն հայտնում է, որ հետախուզման մեջ է գտնվում ևս մեկ ՀՀ պետհամարանիշերով Hyundai Solaris մակնիշի մեքենա:

Նշվում է նաև, որ Դակիշվիլիների և Բացիևների ընտանիքների միջև կոնֆլիկտի հետևանքով կատարված փոխհրաձգության ժամանակ սպանվել է 5 մարդ, ևս 2 մարդ էլ գտնվում է հիվանդանոցում:

«Փոխհրաձգության ժամանակ սպանվածներից մեկը հայ է՝ Էդգար անունով: Կոլխոզի աշխատող հայը գնացել էր աջակցելու Դակիշվիլիների ընտանիքի իր ընկերներին, և նրան առաջինն են սպանել՝ կրակելով անմիջապես դեմքի ուղղությամբ», - հայտնում է հրատարակությունը:

Նույն շարքից