Ավստրալիայում դասախոսը թողել է աշխատանքը, քանի որ նրան արգելել են հագնել կիսաշրջազգեստ: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Համալսարանում դասավանդող Նադյա Բոկոդին աշխատանքից ազատվելու դիմում է գրել այն բանից հետո, երբ ղեկավարն իրեն նկատողություն է արել՝ նշելով, որ նրա արտաքին տեսքը շեղում է ուսանողներին:
Ըստ Նադյայի՝ ինքը վստահ է, որ իր ուսանողների ինտելեկտուալ հնարավորություններն ավելին են, քան իր հագուստով հիանալը: