Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանը տվել է Սիրիայի գործում իրեն միանշանակ հաղթող ճանաչած Թրամփի պատասխանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի հակամարտության գործում Ռուսաստանի ունեցած վաստակն իրենով անելու ցանկությանը, մեջբերել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քեննեդիի խոսքերը. «Մենք գիտենք՝ պարտությունը միշտ որբ է, իսկ հաղթանակն ունի շատ հայրեր»: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ին բնորոշ են հանկարծակի և երբեմն անսպասելի քաղաքական տատանումները, որոնք դժվար են ընկալվում Ռուսաստանի և նրա գործընկերների կողմից:

Ավելի վաղ՝ հոկտմբերի 22-ին, 6 ժամյա բանակցություններից հետո Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել էին Սիրիա-թուրքական սահմանին ռուսական զորքերի տեղակայման և Խաղաղության ակունք թուրքական ռազմաօպերացիայի դադարեցման մասին:

Նույն շարքից