Հայաստան 

100-ամյակը առանց ռեժիմի շարժման հայտարարությունը

Վերջին 24 ժամվա ընթացքում հրկիզել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Շահեն Պողոսյանի, Վարդան Հակոբյանի, Վարուժան Ավետիսյանի և Սուսաննա Մելքոնյանի ավտոմեքենաները, ինչպես նաև փորձել են հրկիզել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Կարո Եղնուկյանի ավտոմեքենան:


Այս բոլոր ավտոմեքենաներին վերաբերող ընդհանուր հանգամանքն այն է, որ դրանք մասնակցել են «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթերին: Այս դեպքերի առթիվ Շարժումը կազմակերպում է մամուլի ասուլիս, որի ընթացքում կտեղեկացնի իր դիրքորոշման և մանրամասների վերաբերյալ: Այս դեպքի առթիվ այսօր 100-ամյակը առանց ռեժիմի շարժումը  ս ժամը 14:00-ին, ՀՀ Ոստիկանության շենքի մոտ ասուլիս կանցկացնի:

Նույն շարքից