Հայաստան 

Պետությունը պետք է արդյունավետ միջամտի և ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության ու հոգսերի մեջ պահի մեր տնտեսվարողին. ՀՀ վարչապետ

analitik.am

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ սահմանափակել յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում, խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ:


«Կառավարության մշտական շեշտադրումներն են, որ տնտեսվարողների համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն, կարևոր է ամեն կերպ խթանել տեղական արտադրողին, թե մակրոտնտեսական առումով, թե մրցունակ միջավայր ստեղծելով, թե տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտությունները էապես նվազեցնելու տեսակետից: Պետությունը պետք է արդյունավետ միջամտի և ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության ու հոգսերի մեջ պահի մեր տնտեսվարողին: Որպես այդպիսի մի քայլ հանձնարարում եմ սահմանափակել յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ»,- կառավարության նիստը սկսվելուց առաջ հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: 

Նույն շարքից