Քաղաքական Միջազգային 

Նախարարը հրաժարական է տվել սեխ, ծովախեցգետին և ծաղիկներ բաժանելու համար

Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Իսսու Սուգավարան հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Japan Times-ը:

Վերջինս հրաժարականի դիմումը ներկայացրել է վարչապետ Սինձո Աբեին այսօր առավոտյան: Նա այդ քայլին գնացել է 2007 թվականին ընտրողներին շրջանում կաշառք բաժանելու մասին սկանդալի պատճառով:

Ճապոնիայի լրատվամիջոցները հայտնել են, որ նախարարի նախընտրական շտաբը սեխ, ծովախեցգետին, ծաղիկներ և ծխելու համար նախատեսված ձողիկներ է բաժանել քաղաքացիներին։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ իր ընտրատարածքում նախարարի քարտուղարը 20 հազար իենի չափով նվիրատվություն է արել ընտրողներից մեկի թաղման արարողությանը:

Նշվում է, որ նման նվիրատվությունները բուդդայական թաղման արարողության մի մասն են: Գումարը հանգուցյալի ընտանիքին փոխանցում են հատուկ ծրարով, իսկ գումարի չափը կախված է նվիրողի ցանկությունից:

Նույն շարքից