Տեսանյութեր Հասարակություն 

Բանտում թմրանյութի «գործ անող» կատու են բռնել /Տեսանյութ/

Թաթարստանում գտնվող թիվ 10 ուղղիչ գաղութի աշխատակիցները «թմրանյութ փոխանցող» կատու են բռնել: Այս մասին հայտնում են ՌԴ քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունից: Կենդանու վզին հայտնաբերվել է հաշիշով լցված վզնոց։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Life-ը։

Նշվում է, որ քրեակատարողական գաղութում կենդանու կասկածելի տեղաշարժը նկատվել է հոկտեմբերի 23-ին, երեկոյան: Ըստ Թաթարստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Ալեքսեյ Լարինի, կատուն կասկածներ է առաջացրել աշխատակիցների շրջանում, և ստուգումների արդյունքում պարզվել է, որ կենդանին թմրանյութ է փոխանցում կալանավորներին:

Այս պահին կատուն և թմրանյութով լցված վզնոցը տեղափոխվել է ոստիկանություն՝ փորձաքննության:

Նույն շարքից