Տեխասում ապրող Ջեֆրի Յանգերը RT-ին պատմել է, թե ինչպես է իր նախկին կինը քիմիական կաստրացիայի միջոցով որոշել փոխել իրենց որդու՝ Ջեյմսին սեռը։ Քիմիական կաստրացիան իրականացվում է սեռական հասունացման դեմ հաբերով և հորմոնալ դեղամիջոցներով։ Տղամարդու կարծիքով, կինը դա անում է երեխայի կամքին հակառակ։
Տղան ունի երկվորյակ եղբայր՝ Ջուդը, և Յանգերը ցանկացել է վերցնել երեխաներին, սակայն հոկտեմբերի 21-ին դատարանը որոշել է, որ երեխաների համար ավելի լավ կլինի մոր հետ:
Կնոջը թույլ են տվել դեղահաբերի միջոցով սկսել Ջեյմսի սեռափոխության պրոցեսը։ Ըստ դատարանի որոշման՝ Յանգերը պարտավոր է իր որդուն անվանել Լունա։ Չնայած կրոնական և բարոյական համոզմունքներին, տղամարդը ստիպված է նաև անցնել «տրանսգենդերիզմի» դասընթացներ։