Պրահայի Կենտրոնական ռազմական հիվանդանոցը հրապարակել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի բժշկական փաստաթղթերը: Դրանցում մասնավորապես ասվում է, որ երկու տարվա ընթացքում նա կորցրել է 20 կգ քաշ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Զեմանը գտնվել է հիվանդանոցում հոկտեմբերի 17-20-ը՝ պլանային վերականգնողական հետազոտության համար: Նախագահի խոսնակ Իրժի Օվչաչեկի խոսքով՝ նախագահը ցանկանում է լավ մարզավիճակում լինել ազգային տոնի օրը՝ հոկտեմբերի 28-ին:
«Պարոն նախագահը, հիվանդանոցում գտնվում է բժիշկների հսկողության տակ և բուժում է անցնում անբավարար սնուցման պատճառով, ինչը հանգեցրել է մկանների զանգվածի նվազմանը, հատկապես ստորին ծայրամասերում: Բացի այդ, նա անցել է վերականգնողական փուլ»,-մեկնաբանել են հիվանդանոցի աշխատակիցները։
Բժշկական փաստաթղթում ասվում է նաև, որ վերջին երկու տարիներին Զեմանը կորցրել է 20 կգ քաշ և այժմ կշռում է 85 կգ: Նա նաև ախորժակի պակաս ունի և հակված է արյան ցածր ճնշման: