Հայաստան 

Սիրիահայերի ուսման վարձի փոխհատուցման նպատակով հատկացվեց գրեթե 25 մլն դրամ

Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ սփյուռքի նախարարությանը հատկացրեց 24 մլն 660 հազար դրամ՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2014-2015 թվականների ուսումնական տարվա կրթաթոշակներ հատկացնելու նպատակով: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ գումարը կտրամադրվի «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը:

 

2014թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ հայաստանյան բուհերում և միջին մասնագիտական հաստատությունների բակալավրիատի ծրագրով սովորում են սիրիահայ 363 ուսանող,  օրըստօրե այդ թիվն ավելանում է, ընդ որում՝ 25-30 սիրիահայ երիտասարդ սովորելու են մագիստրատուրայում:

 

Ըստ Հակոբյանի՝ սիրիահայերի ուսման վարձի փոխհատուցումն ամբողջությամբ կապահովվի Հայկական բարեգործական ընդհանուր միության և Գյուլբենկյան հիմնադրամի օժանդակությամբ:

 

Ուսման վարձավճարի լուծումն անհրաժեշտ է շարունակել, քանի որ խնդիրը մնում է որպես սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական, թերևս, ամենահրատապ և շարունակական լուծում պահանջող հիմնահարցերից մեկը:

Նույն շարքից