Բիզնես Քաղաքականություն 

Ուկրաինայի համար գազի դիմաց կանխավճարի սահմանման ժամկետը տեղափոխվել է հունիսի 16-ին

analitik.am

Ռուսաստանը Ուկրաինայի համար գազի դիմաց կանխավճարի համակարգի սահմանումը տեղափոխել է հունիսի 16: Lույս հունիսի 11-ի գիշերը հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ ամփոփելով էներգետիկայի եվրակոմիսար Գյունտեր Էթինգերի հետ կայացած հանդիպման արդյունքները:

 

«Այսօր Բրյուսելում տեղի ունեցան Եվրահանձնաժողովի և Ռուսաստանի պատվիրակության երկկողմ կոնսուլտացիաները: Ռուսական կողմը ընդառաջ քայլ արեց կառուցողական բանակցությունները շարունակելու համար: Կանխավճարի ռեժիմի սահմանումը հետաձգվել է մինչև հաջորդ երկուշաբթի»,- ասել է Միլլերը:

 

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը Ուկրաինայի պատվիրակության և Եվրահանձնաժողովի հետ «կառուցողական բանակցություններ է ակնկալում» հունիսի 11-ի կոնսուլտացիաներում:

 

Հունիսի 10-ի երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հավաստիացրել է, որ Բրյուսելում ընթացող կոնսուլտացիաներում Ռուսաստանի պատվիրակությունը, չնայած բոլոր դժվարություններին, լիազորված է խոսակցությունը շարունակել կառուցողական դիրքերից՝ փոխընդունելի համաձայնության հասնելու տրամադրվածությամբ:

 

Նույն շարքից