Հասարակություն 

Գնացքներն աշխատում են. գործադուլ անողների աշխատավարձերը բարձրացրել են

Երեկ երեկոյան՝ ժամը 22։00-ից գնացքավարները դադարեցրել են բողոքի ակցիան և գործադուլը. գնացքները աշխատում են: Այս մասին Analitik.am-ին տեղեկացրեց Գյումրու լոկոմոտիվային դեպոյի տնօրեն Համբարձում Կուրղինյանը:

Ըստ նրա, գործադուլ անողների պահանջները բավարարվել են, ողջ երկաթուղու աշխատակիցների աշխատավարձերը 10 տոկոսով ավելացել է:

«Տնօրենների խորհուրդը հարց է բարձրացնելու նաև Մոսկվայում, որպեսզի ևս 5 տոկոս բարձրացնեն»,-ասաց Հ. Կուրղինյանը: Նա նաև հաղորդեց, որ գործադուլ անողները պահանջում էին 30 տոկոս բարձրացում, սակայն այդքան հնարավորություն չկա:

Համբարձում Կուրղինյանի խոսքով, լոկոմոտիվային բրիգադի, մեքենավարների աշխատավարձերը մինչև բարձրացումը միջինում 362 հազար դրամ էր, որին գումարվելու է 10 տոկոսը, նախատեսվում է ևս 5 տոկոս բարձրացում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ից Գյումրիում բեռնատար և մարդատար գնացքները չէին աշխատում: Մոտ 170 աշխատակիցներ գործադուլ էին անում`պահանջելով աշխատավարձերի բարձրացում: Գործադուլի պատճառով երկաթուղին կաթվածահար էր եղել:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից