Հոկտեմբերի 27-ից հետո ես ուժային կառույցների մեջ լինելու որևէ ցանկություն չեմ ունեցել, քանի որ այն ժամանակվա իշխանություններն ու ուժային կառույցներն այլ խնդիրներ էին լուծում: Խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Իմ քայլի պատգամավոր Հովհաննես Քոչարյանը՝ պատասխանելով խոսակցություններին, թե ինքը հավակնություններ ունի ուժային կառույցների մասով:
Քոչարյանն ասաց, որ Հոկտեմբերի 27-ից հետո եղել է ընդդիմության մեջ մինչև 2018 թվականը:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ Իմ քայլը խմբակցությունում դժգոհություններ կան ապրիլյանի հարցերով հանձնաժողովի աշխատանքների մասով, Քոչարյանը նշեց, որ նման բան չկա ու նման բան գրում են որոշ լրատվամիջոցներ՝ հատուկ նպատակներով:
Քոչարյանի խոսքերով, նրանց, ում հրավիրում են հանձնաժողով, կարող են չներկայանալ, սակայն դրա արդյունքում կասկածներ կարող են առաջանալ այդ մարդու մասով, դրա համար վստահ է, որ բոլորը, ում հրավիրում են, կներկայանան: