Քաղաքական 

Պետք է տեսնել, թե ով ինչ տեսակետ է արտահայտում. Էդմոն Մարուքյանը՝ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկության մասին

Երեկ պաշտոնից ազատվեց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ ոստիկանապետի պաշտոնը չպետք է զբաղեցնի քաղաքացիական անձը:  Ինչպես դրանից հետո պարզաբանեց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, Քոչարյանը պաշտոնից ազատվել է քաղաքական հայտարարություն անելու համար:

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, պատասխանելով հարցին՝ նորմալ է արդյո՞ք, որ մարդուն աշխատանքից ազատում են իր տեսակետի համար, ասաց, որ հարցը երկու կոմպոնենտ ունի։

«Երբ խոսում ենք տեսակետ արտահայտելու մասին, պետք է դիտարկենք, թե ով է նա: Մեր օրենսդրությամբ ուժային կառույցների ծառայողները չեն կարող քաղաքական հայտարարություններ անել: Բայց պարոն Քոչարյանն ասել է, որ ոստիկանությունը դեմ է եղել ու դեմ է, որ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնի քաղացիական անձ: Նա ճիշտ է ասում, քանի որ կառավարության կոմիտեի նիստում ոստիկանությանը դեմ է արտահայտվել և նախագիծը բացասական եզրակացություն է ստացել:

Իսկ ահա արդեն երկու հատվածում նա խոսում է փոփոխությունների ենթադրյալ նպատակների մասին: Միգուցե այս հատվածն է դիտարկվել որպես քաղաքական հայտարարություն: Բնականաբեր փոխոստիկանապետն իրավունք չունի քաղաքական հայտարարություններ անել»:

Մարուքյանի խոսքերով, Քոչարյանը նույն հարցազրույցում նաև ասել է, որ ոստիկանությունը գոնե պետք է նախարարություն դառնա. «Նույն բանը նա ասել է նաև կոմիտեի նիստում: Սակայն այստեղ ես հարց ունեմ: Բանն այն է, երբ մենք կառավարության կառուցվածքի մասին նախագիծ էինք բերել, որտեղ ոստիկանությանը տրվելու էր նախարարության կարգավիճակ, ոստիկանությունը՝ ի դեմս Քոչարյանի, կրկին դեմ արտահայտվեց»:

Նույն շարքից