Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, պատասխանելով մեղադրանքներին, որ իր ղեկավարած ուժը որոշակի ծառայություններ է մատուցում իշխանություններին, ասաց, որ պետք է տեսնել, թե ովքեր են նման բաներ ասում. «Նման բաներ ասում են Հանրապետականներն ու նրանց մոտ կանգնած մարդիկ, ովքեր չեն ուզում տարատեսակ կոռուպցիոն բացահայտումների արդյունքում հայտնվել տարատեսակ ՔԿՀ-ներում: Այդ մարդիկ չեն ուզում թալանի, մանկապարտեզները սեփականաշնորհելու համար հայտնվել բանտերում»:
Լրագրողի հարցին, թե որտեղ «կնստի» Արմեն Աշոտյանը, ով մոտավորապես նման բան է ասում, Մարուքյանը նշեց, որ կա երկու խումբ՝ մեկը, որը զբաղվել է հիմնական թալանով, մյուս խմբի անդամներն էլ իրենց քաղաքակիրթ դեմքերով արդարացրել են այդ թալանը, իսկ Աշոտյանը երկրորդ խմբի մեջ է. «Իսկ թալանի հետ կապ ունի, թե՝ ոչ, չգիտեմ: Հուսամ նա որևէ բան չի թալանել, սակայն թալանողների ռուպռն է եղել»:
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, որ Լուսավոր Հայաստանը ծառայում է իշխանություններին, Մարուքյանն ասաց, որ ԼՀԿ-ն կարող է ծառայել առնվազն Հայաստանի Հանրապետությանը: