«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՍԴ և ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է վկայի կարգավիճակով։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Գագիկ Հարությունյանի հարցաքննությունն ընթացել է՝ նմանվելով դասախոսության։
Գագիկ Հարությունյանը հարցաքննության ժամանակ ներկայացրել է, թե որոնք են ՍԴ լիազորությունները և ինչ է ենթադրում ՍԴ լիազորություններին տիրանալը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ՀՔԾ-ում հարցաքննվել են ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը և ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը։ Արա Բաբլոյանը հարցաքննվել է կասկածյալի կարգավիճակով. Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՔԾ-ն ԱԺ նախկին նախագահին կասկածում է ՍԴ լիազորությունները տիրանալու մեջ։