Քաղաքական 

Ես բազմից եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ. Էդմոն Մարուքյան

Ես 2002-2012 թվականները եղել եմ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ: Ես բանտում այցելել եմ այսօրվա իշխանության բոլոր ներկայացուցիչներին, ովքեր եղել են քաղբանտարկյալ: Ես այցելել եմ հազարավոր դատապարտյալների և կալանավորված անձանց: Ես բազմից եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ, սակայն երբեք ցանկություն չեմ ունեցել ներս տեսնել:

Եղել է դեպք, որ մամուլում ասել են, թե այնտեղ չէ, ես գնացել ու համոզվել եմ, որ այնտեղ է, սակայն ցանկություն չեմ ունեցել նրան հանդիպելու, այսօր էլ չունեմ: Հունանյանն ինձ համար դահիճ է, դահիճների պարագլուխ: Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը նշեց, որ Հունանյանը, ինչպես ցանկացած ցմահ դատապարտյալ, իրավունք ունի դիմելու օրենքով սահմանված ընթացակարգով. «Սակայն ես վստահ եմ, որ նրա խնդրանքը չի բավարարվի: Ինչ վերաբերում է նրան հանդիպողներին, ապա դա ամեն մեկի գործն է: Ես ցանկություն չեմ ունեցել ու չունեմ»:

Նույն շարքից