Ջորջ Մայքլին գերեզման հասցրեց ալկոհոլից և թմրանյութերից կախվածությունը: Այս մասին հայտարարել է Էլթոն Ջոնը՝ հավելելով, որ այդ կախվածությունն այն բանի արդյունքն էր, որ Մայքլը չէր ցանկանում ընդունել իր՝ համասեռամոլ լինելը:
«Ես երկու տարբերակ ունեի՝ ապրել, կամ՝ մահանալ, իսկ ես ցանկանում էի ապրել: Խեղճ Ջորջը չէր ցանկանում դա: Նա իրեն շատ անհարմար էր զգում համասեռամոլի մաշկի մեջ»,-ասել է Էլթոն Ջոնը:
Ջորջ Մայքլ մահացավ 2016 թվականին, 53 տարեկան հասակում: