Քաղաքական 

Նիկոլը պետք է նստի ինքնաթիռն ու ոչնչացնի ինքն իրեն. Գուրգեն Եղիազարյան

Ցավոք մենք մեր ավանդույթները կորցրեցինք, իսկ օրինակ ճապոնացիները պահպանեցին: Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ մասնավորապես խոսելով կամիկաձեների ինստիտուտի մասին:

Եղիազարյանի խոսքերով, կամիկաձեները նրանք այն քաջորդիներն էին, ովքեր իրենց կյանքը զոհում էին հանուն պետության, Ճապոնիայի. «Սակայն 41-42 թվականներին, երբ Ճապոնիան եռանկյունի մեջ էր, կամիկաձեները նստում էին ինքնաթիռն ու իրենց զոհում էին բախվելով հակառակորդի նավերին: Սակայն եթե կամիկաձեի հագուստի հետ կապված խնդիր կար, նրանց տանում էին կուտուզկա: Օրենքը բոլորի համար է, դրա համար Ճապոնիան այսօր 5-րդն է աշխարհում»:

«Իսկ հիմա Հայաստանում խուլիգանություն է, «բեսպրիդել»: Նիկոլն այս ընթացքում իրեն արդեն խայտառակել է: Որևէ մեկը նրան չի խայտառակում, նա ինքն է իրեն ամեն օր խայտառակում: Սա մի ղեկավար է, ով ընդհանրապես օրակարգ չունի: Նախագահ Պուտինը 7 ժամ խոսում է Էրդողանի հետ համաձայնության գալիս, ինքը բռնում ֆեյսբուքում ինչ-որ բաներ է գրում: Զզվելի է արդեն: Հիմա էլ ձերբակալությունները…Ա՛յ տղա, ի՞նչ ես ուզում այս երկրից: Դու կամիկաձե ես, դու այնպիսի բաներ ես արել, որ հիմա պետք է նստես ինքնաթիռն ու քեզ ոչնչացնես»,-ասաց Եղիազարյանը:

ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալը հիշեցրեց նաև Աննա Հակոբյանի խոսքերը. «Նիկոլի կինն ասում է, որ տղաներն անիմաստ են զոհվել: Այսինքն, այն պանծալի Տիգրանն Անիմաստ է զոհվել: Հասկանո՞ւմ եք, հիմա ոչնչացնում են հերոսների ինստիտուտը, ուզում են, որ լինեն քո մակարդակին՝ ճղճղիմ»:

Նույն շարքից