Հայտնվել է տեսանյութը, որում Գրոզնիի նախկին քաղաքապետ, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի զարմիկը՝ Իսլամ Կադիրովն էլեկտրաշոկ է կիրառում կնոջ նկատմամբ: Այս մասին հայտնում է Լենտան։
Տեսանյութը տրամադրվել է նախկին պաշտոնյայի մամուլի ծառայության կողմից:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հանրապետության ոստիկանությունը Կադիրովի նկատմամբ ստուգում է իրականացնում այն բանից հետո, երբ հայտնվել են սկանդալային տեսանյութերը:
Ռամզան Կադիրովի մամուլի խոսնակ Ալվի Քարիմովը հայտարարել է, որ Չեչնիայի ղեկավարը հեռացրել է նրան պաշտոնից, երբ իմացել է տեղի ունեցածի մասին:
Իսլամ Կադիրովն իր կարիերան սկսել է իրավապահ ոլորտում, աշխատել է Չեչնիայի փոխվարչապետի պաշտոնում, 2012 թվականին ընտրվել է Գրոզնիի քաղաքապետ, 2015 թվականին ղեկավարել է Չեչնիայի ղեկավարի և կառավարության վարչակազմը: